Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան էջում գրում է

«Տեղ հասանք։ Փաշինյանի շրջապատում և ԱԱԾ-ում եղած իմ աղբյուրները պատմում են, որ ԱԱԾ-ում լուրջ սկանդալ է առաջացել։

ԱԱԾ ղեկավարը վրդովված է Փաշինյանի պահվածքից, սակայն առայժմ լռում է։ Նիկոլը խախտել է բոլոր գրված և չգրված կանոնները, որոնք չեկիստների մոտ ձևավորվել էր տասնամյակներ շարունակ։ Ահա ձեզ օրինակներ։ ԱԱԾ 4-րդ դեպարտամենտի աշխատակից Արթուր Գևորգյանը, ով ղեկավարում է քարոզչական աշխատանքները սոցկայքերում, ստացել է իր անմիջական ղեկավար Ավագ Մարգարյանից հանձնարարություն նախապատրաստել և տարածել մի շարք կեղծ և վարկաբեկիչ նյութեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մյուս անդամների մասին։ Ինչպես հայտնում է իմ աղբյուրը ԱԱԾ-ից, Գևորգյանը նոր հանձնարարականն առանձնապես ոգևորությամբ չի ընդունել և ղեկավարությունը ստիպված է եղել համոզել ու «ավանսով» նշանակել նրանց դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, որպեսզի ինչ — որ կերպ  մոտիվացնեն։

Ընդհանուր առմամբ, ըստ իմ աղբյուրների փոխանցման, ԱԱԾ-ում մթնոլորտը ծայրահեղ լարված է։ ԱԱԾ-ում Փաշինյանի հանդեպ լիակատար անվստահություն է առկա։ Ղեկավարությունը հասկանում է, որ ատելությունը առ Փաշինյան ուր որ է կտարածվի նաև ԱԱԾ գեներալիտետի վրա։ ԱԱԾ միջանցքներում  զայրույթով քննարկում են, որ Նիկոլը գաղտնի կերպով հանձնարարել է օպերատիվ-տեխնիկական վարչության ղեկավար Կարեն Ղարիբյանին, ով  իր թիկնապահ Ղազար Ղազարյանի ազգականն է, դուրս գրել և զեկուցել անձամբ իրեն՝ քաղաքական գործիչների գաղտնալսումները, սակայն այնպես, որ Ծառայության ղեկավարն այդ մասին չիմանա։ Սպաները զայրանում են, որ ԱԱԾ ղեկավարն ամեն բան գիտի, բայց դեռ վախկոտաբար պաշտպանում է Փաշինյանին»։