Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սեւերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ 30-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի հետ:

Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Մրցաշարը կավարտվի հունիսի 15-ին:

Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից, ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1․275 միլիոն դոլար է։ The Superbet Chess Classic-ը շարքի առաջին մրցաշարն է։