Ռուսաստանի ՊՆ-ն ստուգում է միջուկային զինամթերքի հուսալիությունը: Այդ մասին հայտարարել է նախարարության 2-րդ գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կոլեսնիկովը, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Փորձարկումները սկսվել են Կենտրոնական միջուկային փորձադաշտի հրվանդանում, սակայն զինվորականները կիրականացնեն միայն ոչ միջուկային պայթյունային գիտափորձեր: «Հաշվի առնելով սահմանված արգելքը՝ որեւէ միջուկային պայթյուն այդ փորձադաշտում չի իրագործվել արդեն ավելի քան 31 տարի»,-ընդգծել է Կոլեսնիկովը: Նա հավելել է, որ համանման գիտափորձեր են անցկացնում նաեւ ԱՄՆ-ում՝ Նեւադայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ռազմածովային ուժերի նոր ռազմական ռազմավարությունը չի բացառում Ռուսաստանի կողմից անպատասխան միջուկային հարվածի կիրառումը հնարավոր հակամարտության ընթացքում: Բացի այդ, Պենտագոնում նշել են, որ ՌԴ Ռազմածովային նավատորմը զգալի չափով ուժեղացրել է կրակի ուժը: