«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի անդամները հունիս 7-ին կլինեն Սյունիքի մարզում։

«Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի անդամները հունիս 7-ին կլինեն Սյունիքի մարզում՝ հանդիպելու քաղաքացիների հետ

11։00 Հանդիպում Ագարակի մշակույթի տան դահլիճում

12։30 Հանդիպում Մեղրի քաղաքի մշակույթի պալատում

14։30 Հանրահավաք Քաջարանում, Ֆ.Պետրոսյանի անվան հրապարակում

18։30 Հանրահավաք Կապանի Գ․Նժդեհի անվան հրապարակում

Հունիսի 8-ին

11։00 Հանրահավաք Գորիսի Գր․Տաթևացու անվան հրապարակում

13։30 Հանդիպում Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տան դահլիճում»,- նշվում է հաղորդագրությունում։