«Ռեալը» թիմի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից փոխհատուցում չի պահանջի՝ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար:

Զիդանի և «Ռեալի» միջև կնքված պայմանագրով 10 մլն եվրո փոխհատուցում է սահմանված եղել, որը ֆրանսիացին պետք է վճարեր պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար: Ակումբը նման կետ է որոշել ավելացնել, որպեսզի խուսափի հնարավոր անակնկալից, ինչպես 3 տարի առաջ, երբ Զիդանն առաջին անգամ հայտարարեց մադրիդյան ակումբից հեռանալու մասին:

«Ռեալից» հեռանալուց հետո Զիդանը նամակ է հրապարակել՝ քննադատելով Ֆլորենտինո Պերեսին և ակումբին՝ վստահության բացակայության համար, ինչը վշտացրել է մադրիդյան ակումբի ղեկավարությանը: Ակումբում կարծում են, որ Զիդանը հարված է հասցրել իրենց ու «Ռեալի» դռները նրա համար այժմ փակ են: Այդուհանդերձ, «Արքայական ակումբում» արդեն համակերպվել են նրա հետ, որ Զիդանը չի վճարի փոխհատուցումը: