Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 6-ին, ժամը 11։48-ին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ․ Շ․, ծնված 1948 թ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Զ․ Ա․, ծնված 1978 թ․) մակնիշների ավ­տոմեքենաները:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ինչպես նաև «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ին ցուցաբերել առաջին բուժօգնություն. տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի բժշկական կենտրոն: