Հունիսի 20-ին ընտրություններին մասնակցող Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ցուցակում որպես տնտեսագետ ներկայացված Տիգրան Արզաքանցյանը: Նրան հաջորդում է կուսակցության հիմնադիր, թոշակառու Արամ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը:
Այս ցուցակում, ի տարբերություն այլ ուժերի նախընտրական ցուցակների, «նորամուծություն» կա, օրինակ պատգամավորի թեկնածուի աշխատանքի վայրը կամ պաշտոնը հատվածի դիմաց գրվում է թերի բարձրագույն, մեկ այլ դեպքում՝ բանասիրություն,իսկ ռադիոտեխնիկ ներն էլ բոլոր դեպքերում գրված են ղ-ով:

Դեմոկրատների ցուցակը բավականին խայտաբղետ է. ցուցակում կան իրավաբաններ, լեզվաբաններ, աստվածաբան, ինժեներներ, ճարտարապետ ու ճարտարագետներ, մանկավարժներ, սոցապաշխատող, ֆիզիկոս ու մաթեմատիկոս, իրավագետ, անասնաբույժ, միջազգայնագետ, քաղաքագետ, գյուղատնտես, նկարչուհի, կառավարիչ ու ի դեմս ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Տիգրան Արզաքանցյանի, շատ տնտեսագետներ:

Ցուցակում բացի թերի բարձրագույն կրթությամբ թեկնածուից կան նաեւ միջնակարգ կրթությամբ թեկնածուներ՝ Տիգրան Համբարձումյանը, Հրաչյա Ասրյանը, կա նաեւ փիլիսոփա թեկնածու՝ Արմեն Կարապետյանը:

Irakanum.am