Մարուքյանը ընդգծեց, որ եթե իշխող կուսակցության եւ նախկին իշխանությունների քարոզարշավը շարունակվի այս ոգով, հնարավոր չի լինելու խուսափել բախումներից:

Մարուքյանի խոսքով` քաղաքական դաշտն այնպես է դասավորվել, որ իրենք այն քաղաքական ուժն են, որոնք թշնամիներ չունի:

«Մենք այս անհաշտ կողմերին պարտադրելու ենք ներքաղաքական խաղաղություն, որովհետեւ իրանք իրար հետ լեզու չեն գտնելու, ոչ մի ռեսուրս չեն խնայելու իրար ոչնչացնելու համար, արդյունքում ոչնչացնելու են մեզ բոլորիս: Մենք, ըստ էության, նման պայքարի ականատես եղել ենք»,-ասաց նա: