ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ խոսքս ներկայացված է մոնտաժված:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի խոսքը մոնտաժելը չի տեղավորվում ոչ իրավական և ոչ էլ բարոյական տիրույթում:

Պահանջում եմ պարզաբանում Հանրային հեռուստաընկերությունից (Առաջին ալիք-ից) և Petros Ghazaryan-ից:

Վաղը պաշտոնական գրություն կուղարկվի նաև Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Հեռուստատեսային և ռադիոյի հանձնաժողովին»: