Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 37 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 180-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4458 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հունիսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1091 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5549-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 95 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 363, փաստացի բուժվողներինը՝ 3268 (մեկ օրում նվազել է 63-ով): Մեկ օրում արվել է 2754 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 102 551 թեստ: