Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, պատերազմում զոհվածի հայր Գեղամ Նազարյանը:

«Չէ դուք գելխեղդներ չեք

Այնտեղ էր իհարկե բերանն ու մռութն ամբողջովին արյունոտ բորենին,

Էգ բորենին, որին թվում է թե դեմքը բոտոքսով անճանաչելիորեն փոխելով, մաքրելով արյան հետքերը կարող է փոխել իրականությունը եւ իր հրեշավոր էությունը։

Անասունների թվում տեսանք նաեւ ծեր, լղարած էշին, որը ՀՀ բոլոր կուսակցություններում լինելուց ու դավաճանելուց հետո հանգրվանեց պարտության ու արյան անասնաթիմում։

Այսուայնտեղ էր վազվզում գավառական կզաքիսը, որը պատերազմից շաբաթներ առաջ ասում էր, թե Թուրքիան պատերազմին չի միջամտի, իսկ հետո հեկեկում էր այստեղ, այնտեղ, ընդունում իրենց արածի հրեշավորությունը, բայց հիմա հաղթահարելով թուլությունը, նորից տեղավորվել է մռութն արյունոտ բորենու ոտքերի տակ։

Արնոտ բորենու ոտքերի տակ այս ու այն կողմ էին անում կանեփասեր մի քանի կենդանի, իրենց լայն բացված աչուկները հառելով հավաքված բազմաթիվ էվոլյուցիոն թերզարգացած օրգանիզմների՝ ամեոբանների, հաղաթափիկ ինֆուզորիաների, տզրուկների վրա։ Նրանց աչուկներն առավել լայնանում էին, երբ հայացքն ընկնում էր հովակիմյանի վրա։ Եւ ամենասարսափելին այս պատմության մեջ այն էր, որ անասունները բարբաջում էին ապագայից»,- գրել է նա։