Պատերազմն ինձ համար ամենաատելի բանն է կյանքում: Երբեք չեմ ցանկացել, որ որևէ տեղ ոչ միայն պատերազմ, այլ նույնիսկ մարտական գործողություններ լինեն: Բայց, ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքը սա է լինում: Այսօր 6-ին վերցրեցին, վաղը 16-ին կվերցնեն, մյուս օրը՝ 36-ին: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե նա ունենար մի փոքր արժանապատվություն՝ պետք է ինքնասպան լիներ: Ես երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի:

Ում է պետք էդպիսի կյանքը. 5000 մարդու մահ խղճիդ, չհաշված՝ կորոնավիրուսի 5000-ը: Ջախջախված զորք, ադրբեջանցին ուղղակի ծաղրում է, ասում է «արա, դու ո՞վ ես, որ ես քեզ հաղթած լինեմ, ես հաղթել եմ…» դե գիտեք՝ ազգանուններ է ասում»,- ասել է Սերժ Սարգսյանը: