Հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից ՀԱԿ նախընտրական ցուցակում ընդգրկված է 101 պատգամավորի թեկնածու:
Ցուցակը գլխավորում է կուսակցության թշակառու առաջնորդը՝ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրան հաջորդում է գործազուրկ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ի ցուցակը գործազուրկներով բազմամարդ է, ավելի քան 30 գործազուրկ պատգամավորի թեկնածու կա: Այս ցուցակում քիչ չեն նաեւ թոշակառու թեկնածուները: Ցուցակում են նաեւ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ՀՀ առաջին նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արման Մուսինյանը, Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, գրող հասարակական գործիչ Տիգրան Պասկեւիչյանը, «Չէին սպասում» հաղորդման հաղորդավար, բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ազատամարտիկ, թոշակառու Վարդան Մալխասյանը, ՀՀ ԿԳՄԱ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, լրագրող Անի Գեւորգյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի անվտանգության աշխատակից Լեւոն Խաչատրյանը, վարսահարդար Անուշ Կարապետյանը: Պատգամավորի թեկնածություն ՀԱԿ-ի ցուցակով ունեն նաեւ գործարարներ, դասախոսներ, հ/կ ներկայացուցիչներ:

Irakanum.am