Վաշինգտոնի կամ նրա դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ եւ անխոհեմ գործողությունների դեպքում պատասխանը կլինի։ Այս մասին Axios պորտալին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Այսպիսով, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է ամերիկյան խոշոր ընկերությունների վրա վերջերս կատարված կիբերհարձակումները: Նա նշել է, որ ԱՄՆ-ն «կնախընտրեր ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ», բայց միաժամանակ սպառնացել է, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում մտածումեն ռուս հաքերների վրա հարձակողական կիբեռգրոհների մասին՝ JBS միս արտադրողի եւ Colonial Pipeline խողովակաշարային օպերատորի վրա վերջերս կատարված կիբեռգրոհներից հետո: Երկրի կառավարությունը կարծում է, որ Մոսկվան հանցագործներին թույլ է տալիս ազատորեն զբաղվել իրենց գործունեությամբ, քանի որ նրանց թիրախները դառնում էԱրևմուտքը։