Այսօր արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի ջրասուզակները հատուկ ճոպանների միջոցով դին դուրս են բերել լճից։ Դին կիսաքայքայված վիճակում է եղել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: