Այսօր Աբովյանում Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հանդիպմանը խոսեց նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերջին հայտարարության մասին, որը պատասխան էր հենց իր խոսքերին. «ԳՇ նախկին պետն է հայտարարություններ անում: Սարսափելի ա: Հա, դուք էլի կարող եք հարց տալ, ասել՝ դրանց խի էր ըտեղ դրել: Ասեմ, ես հո չէի կարող գնալ օտար երկրից գեներալ բերեի: Մեր գեներալների մեջից պետք է նշանակվեր: Ընդ որում, ԳՇ պետ նշանակելուց առաջ ես խորհրդակցել եմ, ասել են, որ երկու մարդ կա, ովքեր պատարստեն լինել ԳՇ պետ: Ես այդ երկու մարդկանց եմ նշանակել, օդից չեմ վերցրել: Երկուսն էլ բարձրաստիճան, փորձառու զինվորականներ են»:

«Ու այսօր այդ մարդիկ հայտարարություններ են անում: Ժողովուրդ ես ուղղակի խոնարհվում եմ ձեր առաջ, որովհետև այսքան սուտ, որ իմ հասցեին ասել են… այդքան սուտ:

Այն մարդը, ում ես գեներալի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Ես չէի ուզում ասեի, բայց էլի առիթ կտամ, թող էլի հայտարարություն անեն, ինչքան խոսեն, այդքան լավ: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար ա պատասխան տալու: Ինքն ինձ պետք է դատարանում բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ է երկու օր ուշացումով տեղ հասել: Բայց սա ուրիշ թեմա ա»,-ասաց նա: