Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք՝ ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասումով, զարկերակային արյունահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Բժիշկները հիվանդանոց ժամանած ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ՝ 31-ամյա Տարոն Դունամալյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել մի քանի քաղաքացիների կողմից։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։