Կառավարությունը քննարկում է հացահատիկի եւ, հնարավոր է, շաքարի ինտերվենցիոն ֆոնդի վերականգնելու հավանականությունը: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Միջազգային երիտասարդական տնտեսական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինտերվենցիաներ՝ մենք այժմ աշխատում ենք այս թեմայի շուրջ: Գնալուց անմիջապես առաջ մենք գյուղնախարարության հետ քննարկեցինք ինտերվենցիոն ֆոնդի վերականգնումը, այսպես կոչված, հացահատիկի մասով: Ամենայն հավանականությամբ, կվերականգնենք այն, եւ, հնարավոր է, շաքարի մասով էլ»,- ասել է նա

Նրա խոսքով՝ նման ֆոնդերի ստեղծումը հեշտ գործ չէ, քանի որ դա պետության միջամտություն է շուկայական մեխանիզմներին: «Դա պետք է անել շատ նրբանկատորեն՝ առանց գների համամասնությունները խախտելու: Բայց սա համաշխարհային պրակտիկա է՝ այսպիսի միջամտության, գների դեմ պայքարի այլ եղանակներ մարդկությունը չի գտել»,- հավելել է Բելոուսովը: