Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կարող է տեղի ունենալ ոչ թե հյուրանոցում, այլ շվեյցարական վիլլաներից մեկում: Այս մասին գրում է Tribune de Genève թերթը:

Գալիք հանդիպմանը երկու կողմերին համապատասխան վայր գտնելը «իրական հանելուկ» է թե՛ անվտանգության, թե՛ սիմվոլիկության տեսանկյունից, ասել են վերլուծաբանները: Մեծ հյուրանոցներն, իհարկե, ունեն իրենց առավելությունները, բայց դրանք չունեն գաղտնիություն:

Այնուամենայնիվ, վիլլաներում նույնպես ամեն ինչ այդքան հարթ չէ: Երկրի նախկին նախագահի խոսքերով, «Շվեյցարիայի իշխանությունները Ժնևում չունեն արարողակարգային տարածք՝ նախատեսված այս մակարդակի երկկողմ հանդիպումների համար»: