Այդ պատվաստումը նիկոլիզմի դեմ դուք պետք է անեք ձեր մարզում այս 2-3 շաբաթվա ընթացքում: Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Պետք է մարդկանց կարծիքը փոխենք: Մի խելոք մարդ ասել է՝ կարծիքը տրանսպորտի պես է՝ եթե սեփականը չունես, հանրայինից ես օգտվում: Պետք է փորձենք մարդկանց հետ աշխատելով այդ ամենը ներդնենք: Այդ պատաստումը նշաբնակում է, որ կոլեկտիվ իմունիտետը ձեռք է բերվելու մեր ժողովրդի մոտ: Օրինակ, Ուկրաինայում այդ կոլեկտիվ իմունիտետը ձեռք չբերվեց, երրորդ ցիկլով երկիրը գնաց տարբեր կարգի տեխնոլոգիաների քայքայիչ ազդեցության ճանապարհով: Հիմա մենք մի անգամ ընկել ենք սրա տակ, երկրորդ անգամ սա չպետք է լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով պայքարի մեջ իր մտնելուն, Քոչարյանն ասաց. «Իմ կյանքում չեմ հիշում, որ ինչ-որ նպատակ դնեմ ու դրան չհասնեմ: Կամ չպիտի դնեմ, բայց եթե դրեցի, ձեզ ոչ մեկին հանգիստ չեմ տալու»:

Նա ընդգծեց, որ Հայաստանն առանց ինդուստրիալ բաղադրիչի շատ թույլ երկիր է լինելու տարածաշրջանում. «Մենք այդ հաղադրիչը պետք է ունենանք: Քանի որ հիմա Ռուսաստանի ամբողջ ռազմարդյունաբերությունը եւ ընդհանրապես այդ բաղադրիչը էական աճ է ապրում, մենք կարող ենք այդ մեծ միավորի հետ ավելի ինտեգրվելով մոդելներ կարող ենք գտնել:

Մեկ խնդիր կար իրենց մոտ, որոշ ճյուղերում իրենք արգելել են Ռուսաստանից դուրս արտադրություններ դնելը: Մերգելյանի ինստիտուտը չաշխատեց նաեւ այդ պատճռով, որովհետեւ սպասարկում էր ռազմաօդային ուժերը: Հիմա ես համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք այստեղ լուծումներ գտնել, որ այդ մեծ միավորի հետ որոշ ճյուղերի սպասարկումը անել Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատելու ենք»: