Ռուսաստանը կտրականապես դեմ է աշխարհում միջուկային զենքի տարածմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք կտրականապես դեմ ենք զանգվածային ոչնչացման զենքի տարածմանն ամբողջ մոլորակի վրա: Բոլորն այդ մասին տեղյակ են, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի մեր ընկերները»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի խնդրի լուծումը պետք է կառուցել ոչ թե «խեղդելու մեթոդի միջոցով», այլ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որոնք կերաշխավորեն երկրի անվտանգությունը:

«Ձեռք բերելով տակտ և համբերություն՝ մենք կկարողանանք արդյունքի հասնել»,-ամփոփել է Ռուսաստանի նախագահը: