Փարիզում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները անցկացրին հերթական մենամարտերը:

Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 1/8 եզրափակիչ մենամարտում պարտվեց ռուսաստանցի Գաբիլ Մամեդովին: Այդպիսով, նա զրկվեց օլիմպիական խաղերի ուղեգրից, որը նա նվաճել էր 2016թ օլիմպաիական խաղերի ժամանակ:

Ցավալի պարտություններ կրեցին նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Առաջինը 2:3 հաշվով զիջեց բրիտանացի Չիվոն Կլարկին, իսկ երկրորդը նույն հաշվով պարտություն կրեց ռուսաստանցի Իվան Վերասովից:

Այսօր երեկոյան հերթափոխին հանդես կգան մեր երկու բռնցքամարտիկները: Կանանց մրցաշարում 69 կգ քաշային Անի Հովսեփյան կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Բուսերազ Սուրմենելիի հետ: Տղամարդկանց մրցաշարում 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որն արդեն նվաճել է օլիմպիական ուղեգիր, կմենամարտի բրիտանացի Ջալալ Յաֆաի հետ: Հաղթանակի դեպքում մեր մարզիկը նվազագույնը կապահովի բրոնզե մեդալ: