Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրվել է 107 պատգամավորի թեկնածու:

Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, նրան հաջորդում է անկուսակցական, Լեռնամետալուրգիայի ինստիտուտի իրավախորհրդատու Արտյոմ Գեղամյանը, Աժ պատգամավորներ ԱՆի Սամսոնյանը, Գեւորգ Գորգիսյանը, ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանն ու Ստեփան Ստեփանյանը, Էդվարդ Անդրեասյանը, Աննա Կոստանյանը, Հրանտ Այվազյանը, Սարգիս Ալեքսանյանը, Ռուբիկ Ստեփանյանը, Հարություն Բաբայանը, Արմեն Եղիազարյանը եւ պատգամավորների մի շարք օգնականներ, ինչպես նաեւ «Սեքյուրիթի դրիմ» երթեւեկության վերահսկիչ Նորայր Կարապետյանը:

Ցուցակում ընդգրկված է նաեւ ֆերմեր Արտակ Մարգարյանը, դասախոսներ, ուսուցիչներ, Վանաձորում շտապ օգնության բուժքույր Ալվարդ Ասատրյանը, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Irakanum.am