«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարություն է տարածել Արագածոտնում դաշինքի շտաբերի պաստառները վնասելու դեպքի մասին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկություններ ենք ստացել, որ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները:

Հետաքրքիր զուգադիպությամբ Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցածին նախորդել էր այս իշխանության մարզպետի այցը հենց այդ համայնք: Նշված դեպքերի վերաբերյալ արդեն իսկ իրավապահները տեղեկացվել են, չնայած այսպիսի դեպքերով մինչ օրս հարկադրանքի միջոցները պատշաճ չեն:

Հասարակական կարգին ցինիկաբար վերաբերող իշխանական սադրիչներին ուղղակի զգուշացնում եմ` հետո ձեր պատվերների հեղինակ մարզպետները ու հեղինակությունները` ձեզ օրենքից չեն պաշտպանելու ու ընդհատակ են անցնելու»: