Ես կոչ եմ անում բոլորին միանալ «Զրո ձայն թշնամուն, զրո ձայն դավաճանին» կարգախոսով նախաձեռնությանը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը պատմեց նոր նախաձեռնության մասին ֆեսբուքի ուղիղ եթերում:

Նա պատմում է, որ գտնվում է Սյունիքի մարզի հայտնի «Զանգեր» կոչվող վայրում, որը խորհրդանշական իմաստ ունի՝  այստեղից սկսում է Սյունյաց աշխարհը: Ղազարյանն ասաց, որ ցանկանում է այս խորհրդանշական վայրից նախընտրական քարոզարշավից ընդամենը 2 օր առաջ հայտարարել նոր նախաձեռնության մասին, որը, պետք է ճակատագրական լինի հայ ժողովրդի համար:

«2018 թվականին Փաշինյանը, խաբելով մարդկանց, նրանց ազնիվ հույզերը, ազնիվ ապրումները, լավ ու բարեկեցիկ կյանքի հեռանկարը օգտագործելով, խաբեց մարդկանց ու զավթեց իշխանությունը, այն օգտագործելով վատագույն կերպով: Հայ ժողովրդի պատմության մեջ պարգևելով ամենամեծ չարիքը՝ հազարավոր երիտասարդների կորուստներ, հայրենազրկում, երկու անկախ պետականության փաստացի կործանում և հիմա նա շարունակում է իր հանցավոր գործունեությունը։ Փաշինյանը նորից ուզում է իշխանության գալ և այդ իշխանությունը ծառայեցնել թշնամիներին»,- կարծում է  ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նկատեց, որ Հայաստանում քարոզարշավը դեռ չի մեկնարկել պաշտոնապես, բայց Նիկոլ Փաշինյանը պաշտոնեական դիրքը չարաշահելով և պետական ռեսուրսներն օգտագործելով՝ սկսել է նախընտրական քարոզարշավը:

 

«Ես կոչ եմ անում բոլորին միանալ «Զրո ձայն թշնամուն, զրո ձայն դավաճանին» կարգախոսով նախաձեռնությանը: Ուզում են նկատել, որ սա տարերային նախաձեռնություն է, որը որևէ մեկի կողմից չի ղեկավարվելու, և խնդիրը այն է, որ ոչ միայն մենք չքվեարկենք այդ թշնամու և նրա խմբակի օգտին, այլև յուրաքանչյուրս աշխատանք տանենք մեր շրջապատում: Նա պետք է ստանա 0 ձայն, քվեարկել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օգտին, նշանակում է պատվազրկել հայ ազգը: Մենք դրան արժանի չենք: Սյունիքից ջերմ ողջույններ դավաճան, խաբեբա սրիկային»,- եզրափակեց Ղազարյանը: