Մենք մեղավոր ենք, շատ ենք մեղավոր։ Գիտեմ՝ ինչ եք մտածում՝ ինչու են ազատության մեջ, ինչո՞ւ դատված չեն և այլն։ Իրենք ազատության մեջ են, որովհետև Հայաստանում դեռևս անկախ կայացած դատարան չկա, իսկ ես չեմ ուզում՝ իմ անձնական դատավճիռներով մարդիկ նստեն։Այս մասին Աբովյան քաղաքում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը.

«Եթե ուզում եք, որ այս ճշմարտությունը մինչև վերջ բացվի,
եթե ուզում եք, որ մեր երկիրը ոտքի կանգնի, եթե ուզում եք՝ այս խառնակիչների փողոց դուրս գալու հնարավորություն չտանք, ես ՀՀ քաղաքացիների 60 տոկոսի քվեն եմ ակնկալում հունիսի 20-ի ընտրություններում: Եթե ես եմ վարչապետ, դուք ցանկացած ընտրությունով կարող եք գնալ, ձեզ համար նոր իշխանություն ընտրել, երբ ուզեք, ես իմ ձեռքերը կկտրեմ, ձեր սրբազան քվեին, ձեր իրավունքին չեմ կպնի: Երբ մենք ենք իշխանության, դա նշանակում է, որ դուք եք իշխանության, որովհետև երբ ուզենաք, կարող եք փոխել իշխանությունը: Այս ոհմակի վերադարձը իշխանության նշանակում է ժողովուրդն ինքն իր ձեռքը կտրում է»,-ասաց Փաշինյանը և ավելացրեց.

« Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիևի օգտին: Ես հարց եմ տալիս՝ Քոչարյանի տղեն որտե՞ղ է եղել պատերազմի ընթացքում: Թող հետաքննություն սկսվի, թե որտեղ է եղել իմ տղան պատերազմի ընթացքում: Իրենք ինձ դա չեն ներում: Ասում են՝ ո՞նց, քո տղեն պիտի առաջնագծում լինի՞, դու մեզ բոլորիս ի՞նչ ես անում».-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝պատերազմից հետո իր ընտանիքի դեմ ամենաքստմնելի արշավ է սկսվել.

«Ինձ բերում տեսանյութ են ցույց տալիս, որը վերջերս հրապարակվեց, որ որոշ էլիտար ներկայացուցիչներ, թե Ստեփանակերտից ինչ մեծ ավտոմեքենաների հոսք է: Ես իմ կնոջն ուղարկում են Ստեփանակերտ, ասում են՝ գնա ի ցույց այն բանի, որ ճիշտ ուղղությունը ստեղից այնտեղ է, ոչ թե հակառակը: Ես իմ կնոջն ուղարկել եմ ռմբակոծվող քաղաք:

Տղայիս հասցեին ինչ ասես ասել են: Մի հիմար ասում է՝ 1200 զինվոր է զոհվել, որ Աշոտին էվակուացնեն: Կողք-կողքի, ուս-ուսի խրամատում Աշոտի հետ գտնվող տղան զոհվել է, Աշոտին բան չի եղել: Ես կարո՞ղ էի որոշել, որ Աշոտն այդ խրամատում ողջ մնա: Երբ ես հայտարարում եմ, որ Սարդարապատ է, կինս կամավորական ջոկատ է կազմում, Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում եւ գնում Գորիսի խրամատներում կանգնում են: Ինչն է էստեղ վատ, դավաճանությո՞ւն է, էլի սալոներում պետք է մնայի՞ն:

Ոհմակի նման իմ ընտանիքի մասին ամենաքստմնելի բաներն ասում են, որովհետև երևի իրենք են այդպիսին»,,-քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը: