Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․

Միացյալ Նահանգներում, ինչ-որ մի պահից սկսած, շատ հրեաներ քաղաքավարի ձևով հրաժարվում էին նստել այն սեղանների շուրջ, որոնց վրա կլիներ «ոչ կոշերային» (կրոնով արգելված) սնունդ։ Այդպես կամաց-կամաց 2-3% հրեական բնակչություն ունեցող երկրում սննդի 80-90%-ը «աննկատ» ձևով դարձավ «կոշերային» (հրեաներին համար թույլատրելի): Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Այսօրվանից ես հայտարարում եմ «Հունիսի 4–ի բոյկոտ» հայկական գինուն։ Տևական ժամանակ ես շատ քաղաքավարի կհրաժարվեմ նստել այն սեղանների շուրջ, որոնց վրա կլինի հայկական գինի։ Բայց դա կանեմ սկզբունքային ու հետևողական ձևով։ Եթե գինին կմնա, ապա ներողություն կխնդրեմ, կասեմ, որ սկզբունքս թելադրում է չնստել հայկական գինով սեղանի շուրջ, ու կհեռանամ։

Եթե մեր հանրության 2-3%-ը վարվի նույն կերպ, ինչ ես, ապա իրավիճակ կփոխվի։ Եթե՝ ոչ, ապա ես կդառնամ տարօրինակ սկզբունք ունեցող մարդ։ Բայց կմնա՛մ այդպիսին»։