Ռոբերտ Քոչարյանի կողմից արտաքին գործերի նախարար նշանակված Վարդան Օսկանյանը 2001թ-ի մայիսի 8-ին Ա1+ հեռուստաընկերության եթերում հայտարարում է՝ եթե մենք ստանում ենք Ղարաբաղի մեր ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն, այսինքն ըստ նրա՝ Լաչինը և մնացած տարածքներն օկուպացված տարածքներ են: Այս մասին Աբովյան քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Օսկանյանի այս հայտարարությունից հետո մեծ աղմուկ է բարձրանում, լրագրողները Ռոբերտ Քոչարյանին են դիմում այս հարցով, իսկ 2001թ-ին ԱՄՆ-ից վերադարձող Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին բացատրում է`«օդանավում լվացվելու տեղը ես հատուկ նկատեցի, որ գրված է՝ occupied, բայց դա չի նշանակում զավթված։

Այսինքն՝ Քոչարյանին հարցնում են՝ քո ԱԳ նախարարն ասում է՝ Ղարաբաղն օկուպացված է, ինքն ասում է՝ լրագրողներ ջան, ինքնաթիռում լվացվելու տեղը, որ մտնում ես, այնտեղ էլ է գրված ՝ occupied, դե քանի որ ինքը հայերեն չգիտի, այդ պահին չի կողմնորոշվել ու մտածել է՝ կարող է զուգարան բառն ասի՝ շատ ամոթ լինի, ասել է լվացվելու տեղ: Այս մարդը չի տարբերում, որ լվացվելու տեղի վրա գրվածը և միջազգային կոնվենցիաներում գրված occupied բառերը տարբեր բաներ են: Հիմա այս մարդը խոսում է երկրի ղեկավարի կարգավիճակից բառադի հայտարարություններ անելու մասին: Բառադիությունը իր ղեկավարության ողջ ընթացքում հոմանիշ է եղել»,-ասաց Փաշինյանը: