Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի արեւմտյան եզրին վեր բարձրացավ  եւ օրհնվեց Պահապան Խաչը` օրհնությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ բարերարությամբ Համլետ Պետրոսյանի ընտանիքի։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամներ, Աստղաձոր համայնքի բնակիչներ։ Պահապան խաչը` 15 մետր բարձրությամբ, վեր է խոյանում պատմական հնավայր հանդիսացող վաղ միջնադարյան խաչքարերի դաշտում, ձորի հանդիպակաց բարձունքում։

Օրհնության կարգից հետո ոգեկոչման խոսք հնչեցրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ «Այսօր մենք կանգնեցնում ենք Պահապան  Խաչը Հայաստան աշխարհի մի հինավուրց բնակավայրում, որտեղ չքնաղ բնությանը միաձուլված  են պատմության վեհաշուք կոթողները։ Նախորդ տարի այս գյուղում մենք օրհնության կարգ  ենք կատարել

Սուրբ Հռիփսիմե մատուռում, որը բացառիկ է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս Խաչը բարձրացվում է ի բարօրություն Հայոց աշխարհի, ի հիշատակ մեր հերոս նահատակների, նաեւ  ի փառս այն տղաների, ովքեր վերապրեցին Արցախյան վերջին պատերազմը եւ այժմ համեստորեն ապրում  են մեր կողքին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում