Home»Քաղաքականություն»2020թ-ին՝ պատերազմի և համավարակի տարում, Հայաստանի իշխանությունը բաժանել է մոտ 45 միլիոն դոլար պարգևավճար

2020թ-ին՝ պատերազմի և համավարակի տարում, Հայաստանի իշխանությունը բաժանել է մոտ 45 միլիոն դոլար պարգևավճար

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Շատ հատկանշական է, որ աղետի եզրին հասած պետության գործող իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել իրենց այդքան սիրելի պարգևավճարներից, և սա այն դեպքում, երբ ունեցել ենք 5000 զոհ, հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ, քանդված տնտեսություններ, հազարավոր փախստականներ և համավարակի պատճառով սննկացած կամ դրա վտանգի առաջ կանգնած հարյուրավոր տնտեսվարողներ։ Պետությունում, որտեղ բոլոր ոլորտներում ակնհայտ ձախողումներ ու խայտառակություններ են գրանցվում ամեն օր, իշխանությունն  իրեն պարգևատրում է 45 մլն դոլարով, իսկ հետո հայտարարում, թե միջոցներ չկան սահմանները կահավորելու և պատշաճ հսկելու համար։

2021-06-04T13:23:15+04:004 Հունիսի 13:49|Քաղաքականություն|0 Comments