Եթե այսօր զոհվածների հարազատները չեն մոտենում ու չեն հանում աչքերը, դա դեռ չի նշանակում, որ վաղը չեն հանի։ Մեր հերոս տղերքի դիերի հետ կապված խայտառակ դեպքը անպատասխան չի կարող մնալ։ Այս մասին Փաստինֆո-ի եթերում ասել է փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Նրա խոսքով, եթե իրավական տեսանկյունից նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում բոլոր հարցերին չտրվեն պատասխաններ, ապա դա կհանգեցնի շատ ավելի վատ հետևանքների, այդ թվում՝ վրեժխնդրության։

«Սրա պատասխանատուն ոչ միայն առողջապահության նախարարն է, այլ առաջին հերթին երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ուղղակի տապալել է, մսխել է ամբողջ առողջապահության համակարգը», — նշել է Սարգսյանը ու ավելացրել

«Ողջ իրավապահ համակարգն այսօր աշխատում է մեկ անձի համար, նրա պահանջները բավարարել, նրա ղժղժոցները տեղավորել, և այս պայմաններում վենդետան չի ուշանալու։

Հասունանալու է սոցիալական այնպիսի պայթյուն, որի դեմն առնելու համար պետությունից մեծ ռեսուրս է պահանջելու»,- ասել է փաստաբանը։