Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող մեքենան կանգնել է ականի վրա և պայթել:
Այս մասին գրում է minval.az կայքը` հղում անելով AzTV ադրբեջանական պետական հեռուստաալիքի նախագահ Ռովշան Մամեդովին:

Պայթյունից մահացել են AzTV-ի և «Ազերթաջ»-ի աշխատակիցներ Սիրաջ Աբիշովը և Մաղերամ Իբրահիմովը: Վիրավորում են ստացել վարորդ Էմին Մամեդովը և գյուղի բնակիչներից մեկը: