«Ասում են, որ ես Մեղրիով միջանցք եմ տալիս։ Մեղրին տալու գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 1998 թվականին, և ես չեմ ուզում թաքցնել, որ նոյեմբերին էդ թեման էլ, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ եղել է»,- այսօր՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ԶՈՒ ԳՇ պետն ասում էր՝ ստորագրի՛ էդ թուղթը հենց էդ վիճակում, ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի»,- նշեց Փաշինյանը։