Լոռու մարզում, հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 21/15 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 28-ամյա Հակոբ Մակիչյանի վարած Mercedes մակնիշի, 24-ամյա Նարեկ Սոհրաբյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Նվեր Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Ն. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի՝ 23-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Վանաձոր» բժշկական կենտրոն։