Հայաստանում պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի. այս պահանջը պետք է օրենսդրորեն սահմանենք: Այս մասին Երեւանի երկու թաղամասերի բնակիչների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդւպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Նույնիսկ վարորդական իրավունք ստանալու կամ որսորդական հրացան գնելու համար մարդ հոգեբույժի տեղեկանք է ունենում, «փսիխո» է վերցնում։Հիմա ցուցակ գլխավորելու, վարչապետ դառնալու համար հոգեբուժական էքսպերտիզայի պետք է մարդը ենթարկվի օրենքով պարտադիր: Այն, ինչ այսօր անում է այս իշխանությունը, բանականության մեջ չի տեղավորվում։ Եթե մեր կիրականության մեջ կան նման երևույթներ, ուրեմն պրոբլեմն ուրիշ տեղ է։ Պարզապես նման մարդիկ չպետք է հայտնվեն բարձր պաշտոններին»,-ասաց նա: