«Նախօրեին առողջապահության նախարարի պաշտոնակատարն իր ՖԲ էջում ներողություն խնդրեց Արցախում զոհվածների հարազատներից՝ Աբովյանի դիահերձարանում նրանց որդիների աճյունների «ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված»։ Հետո, կառավարության նիստի ժամանակ մի ընդարձակ զեկույց ներկայացրեց, թե՝ քպական իշխանության շնորհիվ քանի-քանի դիահերձարան է ավելացել /ընդ որում, 2019 թվականին, որն արդեն իսկ կասկածելի է/, որքանով են դրանք տեխնիկապես հագեցվել և այլն։ Նույն մոտիվով իշխանությունները կարող են շուտով հպարտանալ, թե Եռաբլուրը որքան է մեծացել, թե՝ մարզերում քանի-քանի եռաբլուրներ են ավելացել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով։

Այս կարգի խոսակցությունները աբսուրդի ժանրից են, ինչպես նույն ժանրից են կապիտուլյանտ ժ/պ-ի «Շուշին դժբախտ-դժգույն քաղաք էր», «կեցցեն մեր զոհերը» «պլյուս-մինուս 50 զոհ» և նմանօրինակ «խոստովանությունները»։

Հիմա, առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում, քանի որ մեր հերոս տղաների մարմիններն ու մասունքները իր ղեկավարած գերատեսչության անգործության հետևանքով զարհուրելի պայմաններում են գտնվել ամիսներ շարունակ։

Ընդ որում, «բացթողում» որակումը հնչում է մեկից, ով մասնագիտությամբ իրավաբան է և ավելի քան այլ մասնագիտության ներկայացուցիչներ լավ պետք է իմանա և հասկանա, թե քրեադատավարական օրենսգրքերում յուրաքանչյուր բառը, բնորոշումը, տերմինը, որակումը ինչ հանցագործություն են նշանակում։ Որակումը կարող է սաստկական դարձնել կամ մեղմացնել հանցանքը․․․ Հանցանքը, այլ ոչ թե՝ բացթողումը կամ վրիպակը։

Թե՞ օրենսգրքերի հոդվածները թավշյա ուսապարկերի համար «ներողություն» են, իսկ, այ, ընդդիմադիրների համար՝ հանցագործություններ։

«Ներողություն» բառը, տիկի՛ն, ասում են բոլորովին այլ դեպքերում, ասենք, երբ հասարակական վայրում պատահաբար թեթևակի տրորել ես մեկի ոտքը, դիպել ես արմունկով, և կամ թատրոնում սխալմամբ զբաղեցրել ես ոչ քո աթոռը։

Հիմա ներողության հարց չէ, այլ՝ հրաժարականի․․․ Նվազագույնը, բայց դե, ու՞մ հետ գործ ունենք, ձուկը գլխից է հոտած։ Կապիտուլյանտի գլխից էն գլխից էր պետք բռնել, իսկ մենք եկանք-հասանք ընտրություններին։

Ներողության, ավելի շուտ համառորեն չասված ներողության մեկ այլ դրվագ էլ կապ ունի բարեբախտաբար, այլևս նախկին /վստահաբար՝ հավերժ նախկին/ ԱԺ փոխխոսնակ- ուսապարկուհու հետ։ Սույնի համար աշխարհն սկսվում և ավարտվում է իր թիմով, իր թիմի շամանով, որին դավաճանողները իր համար դավաճաններ են։

Իր երբեմնի կուսակից Թագուհի Թովմասյանին վիրավորում է անհարկի, քանզի նրան չի ներում նիկոլի ամենաթունդ վկա հանդիսացող սույն տիկինը։ Բանն այն է, որ Թագուհին կապիտուլյացիոն պատերազմից հետո նիկոլական իմքայլական ֆրակցիան լքողներից մեկն էր։ Իսկ սա արդեն անհանդուրժելի էր «նիկոլի վկա» տոտալիտար աղանդի դաժան ներկայացուցիչ լենայի համար, որի կարծիքով ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր նիկոլն է և իրեն պարգևավճարներ պարգևող նիկոլի աթոռը։

Ավելորդ չէ քաղաքացի լենային հիշեցնել որպես երեսփոխան իր երդումը, ուր նիկոլի մասին խոսք չկա․ Ուրեմն, երեսփոխան լենան խորհրդարանում առաջին օրը բառացիորեն ասել է՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Բնականաբար, իրական կյանքում նիկոլի ուսապարկերն այս տեքստը հենց սկզբից մի կողմ են դրել՝ գործելով բացառապես նիկոլի հրահանգով ու հրամանով, որի համար շամանը նրանց պարգևատրել է առատորեն։

PastInfo