ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ։

«Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք ավարտում եք դպրոցը: Դպրոցական կյանքի վերջին զանգն ազդարարում է նորի սկիզբը:

Այսօրվանից ձեզ համար սկսվում է ավելի հասուն կյանքի ճանապարհը, որը ձեզնից յուրաքանչյուրին կտանի տարբեր ուղղություններով՝ ոմանց դեպի նոր ուսումնառություն, ոմանց՝ արդեն իսկ դեպի աշխատավայր, ոմանց՝ մշակույթի աշխարհ, ոմանց՝ զինվորական ծառայության:

Ձեր շատ տարեկիցներ և ավագներ իրենց գործով ու սխրանքներով վերջին պատերազմում մեկ անգամ ևս ապացուցեցին դա, շատերը՝ իրենց կյանքի գնով: Հավերժ փառք նրանց բոլորին:

Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը: Ուժ և կարողություն ձեզ, մտքի թռիչք և արարման ամուր կամք:

Մաղթում եմ, որ ձեր կյանքի ճանապարհը լինի լուսավոր ու պայծառ, խաղաղ ու անվտանգ, որ յուրաքանչյուրիդ մեջ երբեք չպակասի սերը՝ սեր առ գիտելիք ու աշխատանք, սեր Հայրենիքի, ազգի, ընտանիքի և միմյանց հանդեպ»: