Սառնարանային կամ արտաքին միջավայրի ջերմային պայմանները էական նշանակություն չեն կարող ունենալ դիակի պահպանման հարցում, երբ դրանք քայքայված են։ Այս մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը։

«Սառնարաններում պահելը էմոցիոնալ ֆոնի հարց է, որպեսզի մենք հանգիստ լինենք, որ մեր տղաները գտնվում են սառնարանում։ Սառնարանում այդ աստիճան նեխային փոփոխությունների ենթարկված դիակների պահպանման փաստացի գործընթաց տեղի չի ունենում, այն պարզապես դանդաղեցնում է այդ պրոցեսը։ Մենք պահպանում ենք մեր հերոսների դիերը, մասունքները, որոնցում չկան հյուսվածքներ։ Պահում ենք ոսկորներ, առանձին ծնոտ, առանձին նախադաստակային ոսկոր, առանձին ազդրոսկր»,-ասաց Աբգարյանը։

Դատաբժիշկի փոխանցմամբ, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնում այս պահին գտնվում է 87 դի և 58 անձի մասունքներ։