Ադրբեջանը 2-րդ միջպետական բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Արցախում ականապատ դաշտերի և չպայթած զինամթերքի քարտեզների տրամադրման հետ կապված, որը Հայաստանը չի տրամադրում Ադրբեջանին: Այս մասին գրում է minval.az կայքը:

Կայքը նշում է, որ համատեղ հայտարարության ստորագրումից ի վեր, Հայաստանի կողմից տեղադրված հակահրետանային ականներից ու այլ պայթուցիկ սարքերից ավելի քան 120 մարդ է մահացել և վիրավորվել, այս թիվը շարունակում է աճել: