Այս իշխանությունը 3 տարում ոչ մի խոստում չի կատարել, նույնիսկ խոստացել էին, որ ինձ պետք է դատեն, էդ էլ չարին: Այս մասին հունիսի 3-ին, Տավուշի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Խոստացել են կոռուպցիայի դեմ պայքար. Մեկ օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ չկա կոռուպցիայի հետ կապված: Օդից թվեր են ասում, թե էսքան վերադարձրել են բյուջե, ոչ մի տողում դա չկա, չի երեւում: Ես համոզված եմ, որ որոշ գումարներ հավաքել են, ուղղակի վերաբաշխվել է, բյուջեի հետ կապ չունի:

Իրենց լոզունգներից մեկը եղել է ներառական հասարակությունը, որ ինչ որ անենք, ժողովրդի հաշվետու ենք լինելու, ագորան հավաքելու ենք հրապարակում: Եղավ ճիշտ հակառակը. Ճակատագրական փաստաթղթեր են ստորագրել, որոնց մասին ժողովուրդը վերջինն է իմանում: Նույնիսկ սեփական թիմում չեն քննարկում»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով, սա նույնիսկ քաղաքական թիմ անվանել չի կարելի, որովհետեւ քաղաքական թիմում գոնե պետք է մի քանի քաղաքական մարդ լինի, որ թիմի այցեքարտը լինեն. «Այսօր այդպիսի բան չունենք: Այսօր կան ուսապարկեր եւ ճվճվացող, լաչառության ոճի մեջ ինչ-որ մարդ, որն ինքն իրեն չի տիրապետում, բայց կարծում է, թե երկիր կարող է կառավարել:

Մենք վերջերս ներկայացրել ենք մեր թիմը. Վստահեցնում եմ, որ փորձառու, բանիմաց եւ վճռականություն ունեցող քաղաքական թիմ է: Այնպես չի լինելու, որ մի բան ասում ենք՝ չենք անում»,-ընդգծեց նա: