«Աբովյանի մորգի տնօրենին, որ մեր դեմը Հերացիից թևերը ոլորած մտցրին ավտոն, տարան, հետո իմացանք, որ ընդամենը գործից են հանել: Ճիշտ ա, ասում են՝ քրգործ ա հարուցված, բայց ոչ թե պետք ա տնօրենի վրա հարուցվի, այլև անձնակազմի, ով էդ ձևի ա վերաբերվել մեր երեխքին, ով էդ ամեն ինչը տեսել ա ու ձեն չի հանել, չի ասել՝ էսի անելու բան չի»,- ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտարարեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով դիահերձարանի հատակին զինվորների դիերի տեսարանին: