Հունիսի 2-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 66-ամյա վարորդ Սոս Խաչատրյանը մահացել է:

Ոստիկանությունից  հայտնում են, որ կատարվում է քննություն: