Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպիտակ տունը հաղորդել է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցեր:

Հանդիպումը տեղի կունենա երկու երկրների միջեւ լարվածության ֆոնին: Էրդողանը պնդում էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ավելի շուտ զրույց կայանա Բայդենըի հետ: Սակայն երկու առաջնորդների առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ ապրիլի 23-ին, որի ընթացքում Բայդենը հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին, ինչը նա արեց ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: