«Հրապարակը» գրում է. «Ռոմանոս Պետրոսյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը նոր «Mercedes CLK» մակինիշի մեքենա է վարում՝ ամուսնուն պատկանող «55 RP 001» համարանիշներով («RP» տառակապակցությունը Ռոմանոս Պետրոսյանի անվան առաջին տառերն են), այսինքն՝ նախկին մարզպետ, ներկայիս նախարարը տառերն էլ է բռնացրել ու «թույն» համարներ վերցրել՝ իր արտոնյալ լինելու կարգավիճակը ավելի ընդգծելու համար։

Հետաքրքիր է, որ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագրում նշված է, որ նա «BMW X5» մակինիշի մեքենա է վարում, իսկ կնոջ հայտարարագրում մեքենա ունենալու մասին որևէ տվյալ չկա: Հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ է Ռոմանոս Պետրոսյանի կինը ամուսնու մեքենայի համարանիշները տեղադրել իր մեքենայի վրա։

Հիշեցնենք, որ Պետրոսյանի կինը միաժամանակ 4 դպրոցի կառավարման խորհրդի անդամ է։ Նաև մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանի կինը աշխատանքի է ընդունվել Աբովյանի բազմագործառույթային քոլեջում և վերջերս նշանակվել է  փոխտնօրեն։ Քոլեջը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է»։