Արմավիրի մարզում, հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սուրիկ Ներսիսյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Հացիկ 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, մինչ փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով։