«Ես տեղյակ չեմ էդ միջանցքից, մենք չենք կարող ինչ-որ միջանցք տալ որևէ մեկին: Ո՞նց կարող ենք տալ, ինչի՞ համար»,- «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Որ պիտի տարածաշրջանում էդ կոմունիկացիաները բացվեն, էդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանցքի մասին ա խոսքը: Այսինքն՝ մենք պարտակա՞ն ենք իրենց միջանցք տալու, ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»,- հավելել է Սարգսյանը՝ նշելով, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: