Հիմնական գործընթացները պետք է տեղի ունենան մինչև ընտրությունը,այլապես հունիսի 21-ին եթե Նիկոլ Փաշինյանը կեղծ թվեր հրապարակի ու հայտարարի, թե հաղթել է, ապա հետընտրական գործընթացն անհնար կլինի։

«Եթե օրինակ Նիկոլը հայտարարի, որ հաղթել է, եւ ԱՄՆ դեսպանն էլ շնորհավորի, ապա դրանից հետո նրա ձեռքերն ազատ կլինեն և եթե հունիսի 21-ին որևէ մեկը որ փորձի փողոց դուրս գալ, ապա միանգամից կհայտնի ճաղերի հետևում։ Սա ասում մեր ընդդիմադիր բոլոր դաշինքներին, որպեսզի հասկանան մի բան, հետընտրական գործընթաց չի լինելու, ամեն ինչ պետք է անել մինչև ընտրություններ, եթե Նիկոլը կեղծ թվեր հայտարարեց, այլևս ոչինչ անել չեն կարողանալու»,- այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլն արդեն այսօր օրերին բավականին լավ պատրաստվում է հետընտրական զարգացումներին, պատժիչ ջոկատներ են կազմում, որպեսզի հետընտրական հուզումները զսպեն։

Խոսելով համացանցը ողողած մեր հերոս տղերքի դիերին առնչվող սահմռկեցուցիչ կադրերի մասին՝ Իսագուլյանը համոզմունք է հայտնել, որ այդպիսի «պադվալներ» էլի կան, էլի կհայտնաբերվեն։

«Պատերազմի սկզբում զոհերը շատ-շատ են եղել, զոհերի կուտակում է եղել, և անձամբ Նիկոլն է հրահանգել թաքցնել զոհերի իրական թիվն ու նրանց տեղավորել տարբեր տեղերում, և այդպես մեր հերոս տղերքի դիերը լցրել են որտեղ պատահի»,- նշել է Գառնիկ Իսագուլյանը։