Իշխանական թիմը ոչ թե պետք է իր դատապարտող կարծիքն արտահայտի, այլ պետք է գործի, քայլեր ձեռնարկի և հանրային դատապարտման գործառույթը հիմնականում տրված է ընդդիմությանը: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Արցախում զոհվածների դիակների պահման ոչ պատճաշ պայմաններին:

Իսկ ինչ վերաբերում է այն արտահայտություններին, որ իշխող ուժից որևէ մեկը անհանգստություն չարտահայտեց, նա նշեց.«Ուզում եմ տեղեկացնել, վերջին մի քանի օրերը առավել թեժ էր խմբակցությունը, և ոչ մի նորմալ մարդ չէր կարող հանգիստ չլինել և չդատապարտել կատարվածը: Որովհետև եթե նույնիսկ պարզվի տեխնիկական խնդիր է, իսկ ամենայն հավանականությամբ այդպես էլ կպարզվի, որ շատ կարճ ժամանակահատվածում է այդ իրավիճակը եղել, որի լուսանկարները հայտնվեցին համացանցում, միևնույն է մենք պնդում ենք, որ դա անընդունելի, աններելի է, և մեղավորները պետք է անպայման պատժվեն»,-ասաց նա:

Խոսելով քննարկվող նախագծի մասին, որով որով առաջարկվում է Covid-19-ից մահացած անձանց ևս դիահերձել, նա, դիմելով առողջապահության նախարարին, ասաց. «Տիկին Ավանեսյան, անցյալ տարի մենք բավականին շատ վիճեցին, և ես էլ ասացի, որ օդակաթիլային ճանապարհով տարածվող վարակը դիահերձման պայմաններում իրենից մեծ վտանգ չի ներկայացնում և սանիտահիգենիկ պայմանները պահպանելու դեպքում հնարավոր է խուսափել այդ վտանգից և դիահերձում անել: Հանձնաժողովի հետ քննարկելու արդյունքում, այդ ժամանակվա նախարարը (նկատի ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանին-խմբ․) քննարկելու փոխարեն որոշեց ինձ հանրային ծաղրուծանակի ենթարկել և հարց տալ, դիակը շնչում է, թե չի շնչում, հուսով եմ՝ արդեն այդ հարցի պատասխանը արդեն գտնվել է»,-ասաց նա: