Հունիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 222978 դեպք, որոնցից 213813-ն առողջացած, 4448-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1086 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3631 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1093012 թեստավորում: Երեկ կատարվել է 2 856 թեստավորում։

Այսպիսով` հունիսի 3-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 108 նոր դեպք, 2 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։