ՀՀ ոստիկանության ծառայողները ձեռք են բերել կարևոր փաստեր երեկ՝ հունիսի 2-ին, Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, նա եղել է բժշկական դիմակով, գլխարկով, սակայն հեռանալիս մի պահ բացել է դեմքը, ինչը ֆիքսվել է նշված վայրում տեղադրված տեսախցիկի կողմից։

Պարզվել է նաև, որ սպանությունը կատարվել  է «Մակարով» տեսակի ատրճանակից։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն կարծես թե հերքվել են տեղեկությունները, թե այս սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։